Գյումրիում 7 տարեկան երեխան երեկ ընկել է 3-րդ հարկից և մահացել «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց հիվանդանոցի տնօրեն Կարեն Գևորգյանը։
«Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր. կյանքի հետ անհամատեղելի բազմակի վնասվածքներ ուներ, արեցինք հնարավոր ամեն ինչ, բայց, ցավոք, երեխայի կյանքը փրկել չկարողացանք»,-ասաց նա։
Նշենք, որ ըստ shamshyan. com–ի՝ իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և երեխայի խաղալիքը: