Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 285 պատգամավոր։
Ուկրաինայի գերագույն Ռադան դիմել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու կոչով։ Ինչպես տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ ենք անում Ռադայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարին տրամադրել Սաակաշվիլիի հետ հանդիպման հնարավորություն, դիմում ենք Վրաստանի նախագահին՝ ներում շնորհելու Սաակաշվիլիին՝ հաշվի առնելով նրա ծանր ֆիզիկական վիճակը», – նշել է պատգամավորը։
Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 285 պատգամավոր։ Ուղերձի նախագիծը Ռադայում գրանցվել էր հուլիսի 13-ին։ Նախաձեռնության հեղինակներն են եղել մի քանի տասնյակ պատգամավորներ, այդ թվում՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
–