Եվ ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները։
«Ես ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, ինչպես նաև նշել եմ Ադրբեջանի կամքը՝ հումանիտար աջակցություն տրամադրելու Աղդամի ուղությամբ»,- այսօր Բրյուսելում Փաշինյան- Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը․
«Եվ ես տեսնում եմ երկու տարբերակներն էլ։ Եվ ես խրախուսում եմ, որ հումանիտար մատակարարումները երկու կողմից էլ ապահովեն բնակչության կարիքները»։
Միշելը նաև տեղեկացրել է, որ ամռանից հետո ևս մեկ եռակողմ հանդիպում տեղի կունենա։ Բացի դրանից՝ Գրանադայում տեղի կունենա նաև հնգակողմ հանդիպում Ֆրանսիայի ու Գերմանիայի նախագահների մասնակցությամբ։
–