Տեղեկությունը ստացել է մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը։
Հուլիսի 16-ին, ժամը 17:41-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ցամաքաբերդ» լողափում փրկարարները շրջայց կատարելիս, ափից մոտ 500 մետր հեռավորության վրա նկատել են խափանված ջրային մոտոցիկլետ, որի վրա եղել է մեկ քաղաքացի, վերջինս չի կարողանում վերադառնալ ափ։
Ջրափրկարարները մոտորանավակով ափ են մոտեցրել քաղաքացի Է․ Բ․-ին (ծնված 2005 թ․) և ջրային մոտոցիկլետը։
–