Նշվում է նաև, որ 9 մարդ շարունակում է անհետ կորած մնալ, կա 34 վիրավոր:
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը երկուշաբթի օրը մեղադրել է երկրի գործադիր կառավարությանը բնական աղետներին արձագանքելու հարցում խոշոր թերացումների համար։ Օրերի ընթացքում տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի, այդ թվում՝ տասնյակ մարդկանց մահացած հայտաբերել են գետնանցումումներում:
Հինգշաբթի օրվանից անձրևները հեղեղել են երկրի կենտրոնական և հարավային շրջանները, քանի որ հունիսի վերջին սկսված անձրևների սեզոնը հասնել է իր գագաթնակետին: Ներքին գործերի նախարարությունը նաև հայտնել է, որ 9 մարդ շարունակում է անհետ կորած մնալ, կա 34 վիրավոր:



