🎬Սելավային հոսքեր` Թուրքիայում

Սելավներն առաջացել են Արարատ լեռան ձնհալի հետևանքով։

Թուրքիայում սելավային հոսքեր են առաջացել Արարատ լեռան վրա ձյան հալվելու հետևանքով։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիային վրա է հասել «Կերբերուս» հակացիկլոնը: Երկրի մեծ մասում շոգ է, օդի ջերմաստիճանը մոտ 45 աստիճանի է հասնում:

Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության տվյալներով՝ հուլիսի 14–ին Ստամբուլի ասիական կողմում գրանցվել է 39,7 աստիճան։ Եվս մի փոքր, ու կտատանվեր պատմական ռեկորդը՝ 40,6 աստիճան: Ընդ որում, ճանապարհներին ասֆալտը տաքացել է մինչև 50 աստիճան։

Բժիշկները զգուշացրել են, որ բոլոր նրանք, ովքեր 15-20 րոպեից ավել կանցկացնեն արևի տակ, կհայտնվեն արևահարվելու վտանգի տակ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print