Միջնորդությունը կքննարկվի Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։
Արցախի հերոս, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Տեղեկությունը հայտնել է Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
«Միջնորդությունը կքննարկվի ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում»,- ասաց Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին, իրավապահները ձերբակալել են Վիտալի Բալասանյանին: Նա ձերբակալվել է ԱՀ քրեական օրենքգրքի 337 հոդվածի 1-ին մասով հանցանք կատարելու կասկածանքով: Արցախի քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ։