Կամրջի երկաթուղին չի վնասվել։
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառն ուկրաինական իշխանությունների կողմից իրականացված ահաբեկչական հարձակումն է։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում ասել է Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Այս գիշեր Կիևի ահաբեկչական ռեժիմը նոր հանցագործություն է իրականացրել՝ հարձակվել է Ղրիմի կամրջի վրա։ Կիևը չէր կարող չիմանալ, որ կամրջի ավտոմոբիլային հատվածը բացառապես քաղաքացիական օբյեկտ է», — գրել է Կոնստանտինովը:
Կոնստանտինովը պարզաբանել է, որ կամրջի երկաթուղին չի վնասվել, Ղրիմը Ռուսաստանի հետ կապված է հյուսիսային միջանցքով, կա նաև լաստանավային ծառայության հնարավորություն, ուստի Ղրիմը մեկուսացված չէ։





