Մյասնիկյան պողոտայում կկիրառվի հատուկ տեխնիկա

Տեխնիկայի շնորհիվ լրացուցիչ գոտի կավելացվի հանդիպակաց ուղղության հաշվին։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ:

Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print