Փողոցն ընտրվել է՝ հաշվի առնելով թվով 21 հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկումն ու ինտենսիվությունը։
Հասարակական տրանսպորտի համար երթևեկելի նոր գոտիների ներդրման աշխատանքների շրջանակում իրականացվում է Գարեգին Նժդեհ փողոցի երթևեկության կազմակերպման փոփոխության սխեմաների մշակում: Այս մասին տեղեկանում եբք Երևանի քաղաքապետարանից:
«Այստեղ ևս կառանձնացվեն ավտոբուսային գծեր: Փողոցն ընտրվել է՝ հաշվի առնելով թվով 21 հասարակական տրանսպորտի երթուղիների սպասարկումն ու ինտենսիվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները: