Շինարարությունը իրականացրել են՝ նախապես հայտարարված մրցույթում հաղթած «Նուռտել» ՍՊ ընկերության աշխատակիցները։
2023թ. երկրորդ եռամսյակային աշխատանքների իրականացման շրջանակներում՝ հաջողությամբ ավարտվել են Գորիսի ՏԲ-ի Գորիսի հեռուստակայանը սնող 10կվ էլեկտրամատակարարման օդային գծի վերանորոգման աշխատանքները։
Շինարարությունը իրականացրել են՝ նախապես հայտարարված մրցույթում հաղթած «Նուռտել» ՍՊ ընկերության աշխատակիցները։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունից:
Հեռուստակայանը սնող 10կվ տրանսֆորմատորային ենթակայանը տրանսպորտի համար անհասանելի թեք տարածքից տեղափոխվել է հարթ տարածք։ Շահագործման համար ոչ պիտանի թվով 6 փայտյա հենասյուններ ամբողջովին փոխարինվել են նորով։ Նախագիծը կազմել է «Էլեկտրասևկամոնտաժ ԷՍՄԿՁ» ՍՊԸ-ն, իսկ որակի տեխնիկական հսկողությունը իրականացրել են «ՀՀՌՑ» ընկերության համապատասխան ծառայությունները։ Նշված հեռուստակայանի տարածքը մաքրվել է շինաղբից, կատարվել են տարածքի բարեկարգման աշխատանքներ:
Աշխատանքների մեկնարկի և հետագա փուլերի մասին պարբերաբար զեկուցվել է՝ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենին։ Կատարված աշխատանքների գնահատման և վերջնական եզրակացության նպատակով, ընկերության աշխատակազմի ղեկավար Գոռ Զաքարյանի կողմից ստեղծված հանձնաժողովի անդամները գործուղվել են տվյալ հեռուստակայան։ Ստուգման արդյունքում մեր ընկերության մասնագետները արձանագրել են, որ աշխատանքները կատարվել են բարձր որակով, նախագծային լուծումների պահանջներին համապատասխան, իսկ շինարարության ընթացքում օգտագործված բոլոր նյութերը և սարքերը համապատասխանում են՝ ՀՀ տարածքում գործող նորմերին և ստանդարտներին։ Վերջնական արդյունքների մասին հանձանաժողովը մանրամասն հաշվետվություն է ներկայացրել ընկերության գլխավոր տնօրեն Միլիտոնյանին։