Պատուհանից 3-ամյա երեխա է ընկել

Երեխայի վիճակը գնահատվում է ծանր:

««Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 4-րդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա երեխա: 

Փոքրիկի մոտ առկա են տարբեր վնասվածքներ, մասնավորապես՝ կրծքավանդակի, որովայնի, ոտքի և այլն: Երեխայի վիճակը գնահատվում է ծանր, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մասնագետներն անում են ամեն հնարավորը՝ երեխայի կյանքը փրկելու համար»,- ասվում է բժշկական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print