«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվում է ևս մի քանի խաչքար բարձրացնել։
ՊՄՊ մարզային ծառայությունները շարունակում են նոր կյանք տալ ընկած խաչքարերին, հայտնում են ՊՄՊ մամուլի ծառայությունից:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ («Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության») Սյունիքի մարզային ծառայության աշխատակիցները «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում իրականացրել են Տեղ համայնքի Խնածախ գյուղի գերեզմանատան տարածքում գտնվող կիսագետնաթաղ խաչքարի ամրացման և ուղղման աշխատանքներ։
«Բացվել է գետնաթաղ հատվածը, հետագայում անձրևաջրերի կուտակում չառաջանալու նպատակով՝ դիմային հատվածից հեռացվել է հողաշերտը։ Նախաձեռնությունը առաջինը չէ, նույն տարածքում արդեն չորրորդ խաչքարն են բարձրացրել ծառայության աշխատակիցները»,-ասված է հաղորդագրությունում:
«Խաչքարերին նոր կյանք» ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվում է ևս մի քանի խաչքար բարձրացնել։





