Ռուսաստանն ու Իրանը մտադիր են էլեկտրաէներգիայի փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տարածքներով։ Իրանական Mehr գործակալության հետ զրույցում նման հայտարարություն է արել Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը։
«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակումներ իրականացնելու համար մենք երկու ուղի ենք դիտարկում՝ մեկը՝ Ադրբեջանի տարածքով, մյուսը՝ Հայաստանի և Վրաստանի տարածքներով», — հայտարարել է նախարարը։
«Շուտով արդեն մենք Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակումներ կսկսենք իրականացնել Ադրբեջանի տարածքով։ Օրակարգում է նաև Հայաստանի և Վրաստանի տարածքով նույնն անելու ծրագիրը», — նշել է իրանցի նախարարը։