Հուլիսի 14-ին Կապանում հնչեց միջազգային երաժշտական փառատոնի վերջին նոտան։ 10 օր շարունակ արվեստասեր հասարակությունն ունկնդրեց բարձրակարգ երաժշտություն, տարբեր աշխատարաններում շնորհալի աշակերտներն ու ուսանողները ստացան նոր գիտելիքներ, ձեռք բերեցին հմտություններ։ Աշխարհահռչակ արվեստագետներն էլ Կապանից հեռացան՝ տպավորված հանդիսատեսի ջերմ ընդունելությունից։
–