Էկոլոգիական կրթության կենտրոնը ստեղծվել է Հայ օգնության ֆոնդի ջանքերով՝ բարերարներ Արա և Վալերի Չերչյանների առատաձեռնությամբ։
Այսօր ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի Երևանի բուսաբանական այգում տեղի է ունեցել Էկոլոգիական կրթության կենտրոնի պաշտոնական բացումը։
Էկոլոգիական կրթության կենտրոնը ստեղծվել է Հայ օգնության ֆոնդի ջանքերով՝ բարերարներ Արա և Վալերի Չերչյանների առատաձեռնությամբ։
«Այսօր մեզ համար կրկնակի տոն է․ նշում ենք Երևանի բուսաբանական այգու 88-րդ ամյակը, իսկ մեր լավ գործընկեր ՀՕՖ-ի աջակցությամբ էլ բացում ենք Էկոլոգիական կրթության կենտրոնը։ 88 տարի առաջ են տնկվել այս ծառերը, որպեսզի երեխաները, դպրոցականներն այսօր կարողանան գալ ու այս միջավայրում զբոսնել, կրթվել։ Էքսկուրսիաներից բացի՝ անհրաժեշտ էին նաև աշխատարաններ, որտեղ մեր այցելուները կկարողանային հմտություններ ձեռք բերել, իսկ դրա համար մեզ տարածք էր պետք՝ կահավորված անհրաժեշտ սարքավորումներով։ Մենք կանգ առանք վերջերս բացված բուսաբանական թանգարանի տարածքի վրա, որտեղ էլ այսօր բացում ենք Կենտրոնը», — Էկոլոգիական կրթության կենտրոնի բացմանն ասել է ՀՀ ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը։
–