Միջհամայնքային երթուղիները շարունակելու են սպասարկվել դեռևս գործող չվացուցակով»,-նշված է հաղորդագրությունում։
Պայմանավորված վառելիքի գերսղությամբ՝ հուլիսի 18-ից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով՝ ընդամենը 2,4%-ով՝ համեմատած շրջափակումից առաջ եղած ժամանակացույցի հետ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
«Քաղաքային տրանսպորտի բոլոր ուղղությունները կդադարեն սպասարկել՝ բացառությամբ Նոր Արեշ և Աջափնյակ թաղամասերի։ Նոր Արեշ երթուղու սպասարկումը կիրականացվի 15 երթով՝ ժամը 8։00-19։00, իսկ Աջափնյակ թաղամասի սպասարկման ժամերն են՝ 7։45, 8։20, 14։15, 17։30, 19։00։
Միջհամայնքային երթուղիները շարունակելու են սպասարկվել դեռևս գործող չվացուցակով»,-նշված է հաղորդագրությունում։
–