Եթե մեկ շաբաթվա ընթացքում Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա կայուն հուն և չբարելավվի, դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների։
«Մենք լսել ենք միայն բարի խոսքեր, սակայն կոչերի գործնական կատարում այդպես էլ չտեսանք. կոչից կոչ վիճակն ավելի բարդացել է, իսկ Ադրբեջանն ավելի սանձարձակ է դարձել, ինչը նշանակում է միջազգային իրավակարգի հոգեվարքը»: Այս մասին իր ուղերձում նշել է Արցախի նախագահ նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նա նշել է, որ ներկայում ունեն սննդի, վառելիքի, դեղորայքի, հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների սղություն, գյուղատնտեսական աշխատանքների կասեցում, բաժանված ընտանիքներ, թերսնված հղիներ:
«Հաշվի առնելով վերահաս աղետը` որոշել եմ դիմել ծայրահեղ մեթոդի` այս պահից միանալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմաթիվ քաղաքացիների մեկնարկած նստացույցին։
Եթե մեկ շաբաթվա ընթացքում Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա կայուն հուն և չբարելավվի, դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների»:
–