ԱՄՆ դեսպանը կոչ է անում Ռուսաստանին չընդհատել պարենային գործարքը

Ռուսաստանը այսօր տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին, որ դեմ է հացահատիկի գործարքի երկարաձգմանը։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը երկրներին խնդրել է կոչ անել Ռուսաստանին չեղարկել Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը դադարեցնելու որոշումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Աշխարհին անհրաժեշտ է Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը: Եվ բոլոր անդամ երկրները պետք է համախմբվեն և կոչ անեն Ռուսաստանին հետ կանգնել իր որոշումից, վերսկսել բանակցությունները, ընդլայնել, ընդլայնել և ամբողջությամբ իրականացնել այս նախաձեռնությունը», – լրագրողներին ասել է Թոմաս-Գրինֆիլդը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանը այսօր տեղեկացրել է Թուրքիային, Ուկրաինային և ՄԱԿ-ին, որ դեմ է հացահատիկի գործարքի երկարաձգմանը։ Այսպիսով, առանց Ռուսաստանի մասնակցության, Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը դադարում է գործել հուլիսի 18-ից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print