Ստեփանակերտում ավտոբուսները չեն գործի

Եթե առաջիկայում իրավիճակը չշտկվի, փոփոխություններ կլինեն նաեւ այլ քաղաքների երթուղիներում։

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում այսօրվանից՝ հուլիսի 18-ից, կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող գրեթե բոլոր ավտոբուսները չեն գործի։

«Վառելիքի գերսղության պայմաններում ՏԿԵ-ն հաշվարկներ է պարբերաբար իրականացնում, եւ եթե մինչեւ հիմա հնարավոր էր պահպանել երթուղին որոշակի սահմափակումներ, հուլիսի 18-ից ստիպված կլինենք կրճատել մայրաքաղաքի երթուղին՝ բացառությամբ Նոր Արեշ թաղամասին սպասարկող երթուղիները»,- Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասում է նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Հարությունյանը։

Եթե առաջիկայում իրավիճակը չշտկվի, փոփոխություններ կլինեն նաեւ այլ քաղաքների երթուղիներում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print