ՄԻՊ-ն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ

Այցի շրջանակում Պաշտպանն առանձնազրույց է ունեցել նաև դատապարտյալ Վարուժան Ավետիսյանի հետ։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը չհայտարարված այց է իրականացրել ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնել է ՄԻՊ գրասենյակը։

Պաշտպանին ուղեկցել է ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը։

Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել քրեակատարողական հիմնարկի ղեկավար անձնակազմի հետ և քննարկել ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներ տեղափոխելու, տրանսպորտային միջոցներին առնչվող մի շարք հարցեր:

Այցի շրջանակում Պաշտպանն առանձնազրույց է ունեցել նաև դատապարտյալ Վարուժան Ավետիսյանի հետ։ Անահիտ Մանասյանը տեղում ծանոթացել է նրա առողջական վիճակին և անհրաժեշտ փաստաթղթերին։

Պաշտպանի այցելությունները քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր կրում են շարունակական բնույթ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print