Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ․ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժում

Մենք դա համարում ենք կարմիր գծերի խախտում և Արցախի հայաթափման ուղիղ ճանապարհ:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման երիտասարդական թևի նախաձեռնությամբ այսօր բետոնե արգելապատնեշներ են տեղադրվել Ակնա(Աղդամ)-Ստեփանակերտ ճանապարհի սահմանագծին: Հայտնում են շարժման ֆեյսբուքյան էջում:

Շարժումն անթույլատարելի է համարում այդ ճանապարհի օգտագործման մասին որևէ հայտարարություն:

Մենք դա համարում ենք կարմիր գծերի խախտում և Արցախի հայաթափման ուղիղ ճանապարհ: Սա արցախահայության համար ճանապարհ է դեպի երկրորդ Սումգայիթ:

Շարժման երիտասարդներին միացել են նաև ասկերանցիները:

Ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկման առարկա չէ և իրենք պատրաստ են դիմանալ ցանկացած զրկանքի՝ հանուն ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print