ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հուլիսի 18-ի նիստում ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների անցկացման ժամանակացույցը։
Oգոստոսի 23-ից կմեկնարկի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը։ Իսկ ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին։
Այս տարի ԿԸՀ – ն հավատարմագրված լրագրողների նկատմամբ որոշակի պարտավորություն կունենա, իսկ լրագողներն էլ կդիտարկվեն որպես հանձնաժողովի հարազատ գործընկերներ։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հուլիսի 18-ի նիստում ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների անցկացման ժամանակացույցը։ Ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներով։
«Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվելու են օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 13-ը՝ մինչև ժամը 18:00-ն: Գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 18-ը: Քարոզարշավը կմեկնարկի օգոստոսի 23-ից։ Ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 17-ին»։
–