Եվրախորհրդարանի պատգամավորները հրապարակել են Բելառուսի հետ ԵՄ հարաբերությունների մասին զեկույց։
Նշված է, որ Բելառուսը պատասխանատվություն է կրում Ուկրաինային հասցված վնասի և այնտեղ կատարված հանցագործությունների համար, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղափոխման գործում։
Զեկույցով կոչ է արվում «ԵՄ ինստիտուտներին և անդամ պետություններին՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը միջազգային մակարդակով, որպեսզի ապահովվի Բելառուսի այն քաղաքական և ռազմական պաշտոնյաների քրեական հետապնդման հնարավորությունը, որոնք պատասխանատու են մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության համար»:
Եվրախորհրդարանի պատգամավորները Միջազգային քրեական դատարանին կոչ են արել դիտարկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձերբակալման օրդեր տալու հնարավորությունը:
–