Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է դպրոցի սաների՝ Արցախի ու Հայաստանի անվտանգային խնդիրներին առնչվող հարցերին:
Հուլիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի շուրջ 20 ունկնդիրների՝ ուղեկցությամբ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ և դպրոցի հիմնադիր Կարեն Զադոյանի։ Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:
«Հանդիպմանը Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց դպրոցի գործունեության վերաբերյալ՝ կարևորելով նաև սաների հաղորդակցությունը հայկական հոգևոր, մշակութային ժառանգությանը, Հայոց Եկեղեցու առաքելությանն ու գործունեությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:։
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանել է դպրոցի սաների հարցերին, որոնք վերաբերում էին Արցախի ու Հայաստանի անվտանգային խնդիրներին, հայ ժողովրդի և Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիներին:


