Դրոնները պահանջարկ ունեն քրեակատարողական հիմնարկներում. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է․ «Լիստ.ամ-ում վերջին շրջանում գերակշիռ մաս են կազմում «կգնեմ դրոն» կամ «վաճառում եմ դրոն» հայտարարությունները: Մատչելի է ոչ միայն դրոնը, այլ անգամ՝ առաքումը: Առաջարկվում է դրոն, օրինակ. «Շատ ամուր է, դիմանում է տարբեր տեսակի հարվածներին: Չափսեր39x29x8 սմ: Վահանակ՝ 2,4 Հ: Լիցքավորվող: Թռիչքի ժամանակը 12-17 րոպե: Կառավարման հեռավորությունը 150-200 մ, արագությունը 2 մակարդակ: Երևանում առաքումը 1000 դրամ, մարզերում` Հայփոստի միջոցով»: Տեսանկարահանման համար նախատեսված ծալովի մինի դրոնների արժեքը սկսվում է 21 000 դրամից: Նույն հայտարությունների ցանկում փնտրվում են և վաճառվում «Ուղղաթիռ դրոն հեռակառավարմամբ իր պայուսակով, տեսախցիկով», որն արժե ընդամենը 35 հազար դրամ»:

Այս տարվա մայիսին Կոտայքի մարզի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց «դռոնի գործով» քրեական վարույթ: «Սևան» քրեակատարողական հիմնարկում, մայիսի 17-ին՝ ժամը 21:25-ի սահմաններում, դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի աշխատակցից ահազանգ էր ստացվել, որ անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով փորձ է կատարվել հնարավոր ներնետում հիմնարկի տարածք: Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տարածքի զննություն, որի արդյունքում պատժախցերի մասնաշենքի տանիքի վրայից հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված փաթեթ՝ մետաղյա կախիչով: Փաթեթում առկա են եղել լիրիկա տեսակի 50 դեղապատիճ, 23,9 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, 11 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, 6,7 գրամ թափանցիկ և 5,7 գրամ դեղնավուն բյուրեղանման զանգվածներ, 8,3 գրամ քաշով սև կպչուն զանգված, ինչպես նաև 2 ներարկիչ՝ յուրաքանչյուրում՝ 4,5մգ սուր հոտով անգույն հեղուկ, 3 բջջային հեռախոս, USB լար և դատարկ, ապակյա ծխամորճ:

Նկատենք, որ ներնետման դեպք փետրվարին նույնպես գրանցվել էր, դարձյալ «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Փետրվարի 13-ին մթանը, հիմնարկի բաղնիքի «ձնածածկույթին» հայտնաբերվել էր փաթեթ: Իսկ «Սևանում» ներնետման «շնորհանդեսը» սկսվեց հունվարի 4-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, երբ հիմնարկի դիտաշտարակներից երկուսի միջնամասում հայտնաբերվեց ներնետված փաթեթ, որում առկա էին «շագանակագույն և բյուրեղանման կասկածելի զանգվածներ, 4 բջջային հեռախոս, 2 բաժանորդային քարտ և USB լար։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print