Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
ՀՀ արդարադատության նախարարության azdarar.am կայքում զետեղված ծանուցագրերի համաձայն՝ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը և նրա կինը՝ Արմինե Հասրաթյանը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազություն։
Ըստ դատախազության ծանուցագրերի՝ Արա Մինասյանն ու Արմինե Հասրաթյանը հիշյալ վարչություն պետք է ներկայանան հուլիսի 25-ին։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Նշվածի հիման վրա՝ Ձեր անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա։
Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծ պողոտա 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր՝ համաձայն ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի N 2044 Ն որոշման:
Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է սույն թվականի հուլիսի 25 ին՝ ժամը 11:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-311-220 հեռախոսահամարին»,- այս մասին ասվում է Արա Մինասյանին ուղարկված ծանուցման մեջ։
Հիշեցնենք, որ Արա Մինասյանը դեռևս 2018 թվականից երեք դրվագով ներգրավված է մեղադրյալ` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» կողմից «Սոցիալական փաթեթի» ծառայությունների մատուցման ընթացքում կեղծ տվյալներ ներկայացնելու միջոցով չարաշահումներ կատարելու և գնումների ընթացքում առանձնապես խոշոր չափերի վատնումներ կատարելու համար, իսկ 2022թ. դեկտեմբերին Քննչական կոմիտեի կողմից հարուցված նոր քրեական հետապնդմամբ՝ 2014-2018թթ.-ի ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով 416 մլն դրամը հափշտակելու համար։
Արա Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, 2018 թվականից Մինասյանը հետախուզման մեջ է:
—