Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չհաստատվեց

Այսօր Դատավորներն ընդհանուր ժողով էր հրավիրվել, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է։

Դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը չհաստատվեց, նիստը հետաձգվեց։ Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից։

Հաջորդ ժողովի օրվա և ժամանակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Այսօր Դատավորներն ընդհանուր ժողով էր հրավիրվել, որի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի ընտրության հարցն է։

ԲԴԽ-ում դատավոր անդամի թափուր հաստիք է առաջացել այն բանից հետո, երբ դատավոր Մեսրոպ Մակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print