Տուգանվող ընկերությունների ցանկում են շինանյութի խանութներ, սրճարան, բենզալցակայան, սուպերմարկետներ։
Հունիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ արձանագրվել են 30 հարկ վճարողի մոտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 12․6 մլն դրամի չափով տուգանք»,– ասված է հաղորդագրությունում։
Տուգանվող ընկերությունների ցանկում են շինանյութի խանութներ, սրճարան, բենզալցակայան, սուպերմարկետներ։
Նրանք տուգանվել են 300-ից 500 հազարական դրամի չափով։
–