«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին կհատկացվի 592 մլն 26 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ նման որոշում կընդունվի կառավարության վաղվա նիստում։
Նախագիծը ընդգրկված է չզեկուցողների շարքում եւ նաեւ գաղտնի կետ է պարունակում։