Շան հարձակումից տուժած 8-ամյա երեխայի վիրահատությունն ավարտվել է

Փոքրիկի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Այսօր ժամը 12։20-ի սահմաններում Լոռու մարզի Սպիտակ քաղաքի թաղամասերից մեկում ​ շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա եւ պատճառել ​ մարմնական բազմաթիվ ​ վնասվածքներ։ Մասնավորապես՝ դեմքի, գլխի եւ պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։ 

Երեխան հիվանդանոց է ընդունվել ​ լաթաձեւ պատռվածքներով՝ ​ ծայրահեղ ծանր վիճակում։ ​ Փոքրիկն անմիջապես տեղափոխվել ​ է վիրահատարան։ Ողջ բուժանձնակազմը մայրապետից մինչեւ վիրաբուժական թիմ՝ շարունակում են պայքարել ​ երեխայի կյանքի համար։ Ավելի քան 1.5 ժամ տեւած վիրահատությունն ավարտվել է։ Երեխայի վիճակը գնահատվում է ծանր: Շարունակում է  ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

Երեխայի՝ հիվանանոց ընդունվելուց րոպեներ անց նույն թաղամասից շան կծած վերքերով հիվանդանոց է ընդունվել ​ եւս մեկ քաղաքացի։ Նրան ցուցաբերվել ​ է անհրաժեշտ առաջին բուժօգնություն, որից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ ​Փոքրիկի առողջական վիճակի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print