Այս մասին ՇՄՆ մամուլի խոսնակը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։
Շրջակա միջավայրի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, հայտարարելով, որ
Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի (Ադրբեջանից) պաշտոնապես որևէ գրություն չի ստացել։
<<Հարգելի գործընկերներ,
ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել խոշոր մետաղաձուլական գործարանի կառուցումը, տեղեկացնեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունն՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի պաշտոնապես որևէ գրություն չի ստացել>>։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջել է դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը։ Այս մասին հայնում է APA-ն՝ մեջբերելով Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևի՝ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակը։
–