Իրաքի հատուկ ջոկատայինները ցուցարարներին ցրելու համար օգտագործել են ջրցան մեքենաներ և էլեկտրաշոկեր։
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ցույցի մասնակիցները հրկիզել են Շվեդիայի դեսպանատունը։ Պատճառը շվեդական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն էր, ըստ որի՝ Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան մարդկանցից մեկը հայտարարել է Ղուրանը այրելու մասին։ Դրանից հետո շիաների կրոնական առաջնորդ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցները ներխուժել են Շվեդիայի դեսպանատուն եւ այրել տարածքը։
Իրաքի հատուկ ջոկատայինները ցուցարարներին ցրելու համար օգտագործել են ջրցան մեքենաներ և էլեկտրաշոկեր։ Միջադեպին արձագանքել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը՝ հայտարարելով, որ դեսպանատան և դիվանագիտական առաքելության անվտանգության պատասխանատվությունը կրում են Իրաքի իշխանությունները։
–