Այս մասին տեղեկանում ենք Խորհրդի մամուլի տարածած հաղորդագրությունից։
Հինգշաբթի օրը Եվրոպական Միության խորհուրդը ևս 6 ամսով՝ մինչև 2024 թվականի հունվարի 31-ը, երկարաձգել է Ռուսաստանի դեմ ոլորտային պատժամիջոցները։ Այս մասին տեղեկանում ենք Խորհրդի մամուլի տարածած հաղորդագրությունից։
Միջոցներն ուղղված են «ռուսական տնտեսության որոշակի հատվածների դեմ»,- ասվում է փաստաթղթում։
Սահմանված պատժամիջոցների համաձայն՝ արգելվում է Ռուսաստանի Դաշնությունից նավթի և որոշ նավթամթերքների ներմուծումը կամ փոխադրումը ծովով։ Ռուսական մի շարք բանկեր անջատված են SWIFT-ից, իսկ որոշ ռուսական լրատվամիջոցների հեռարձակումը Եվրամիությունում կասեցված է։ Բացի այդ, Եվրամիությունը միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու պատժամիջոցների ռեժիմի շրջանցումը։
–