Այս առաջարկությամբ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննային պաշտոնական նամակով դիմել են Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լոուրենս Պետելը և Սենատում համանուն խմբի նախագահ Ժիլբերտ Լյուկ Դեվինազը։
Ֆրանսիան կարող է կարևոր քայլ կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար՝ հյուպատոսական ներկայացուցչություն բացելով Սյունիքում, մարզային մայրաքաղաք Կապանում կամ Գորիս քաղաքում, ինչպես արդեն արել են այլ երկրներ։ Դա ուժեղ քայլ կլինի՝ ի նպաստ տարածաշրջանի կայունության, ինչպես նաև կհանդիսանա արժեքավոր ֆորպոստ Ֆրանսիայի ու Հայաստանի միջև համագործակցության զարգացման առումով։
Այս առաջարկությամբ Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննային պաշտոնական նամակով դիմել են Ֆրանսիայի Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լոուրենս Պետելը և Սենատում համանուն խմբի նախագահ Ժիլբերտ Լյուկ Դեվինազը։
«Սյունիքը թեև կապված է Երևանի հետ միայն մեկ լեռնային ճանապարհով, այնուամենայնիվ հանդիսանում է էական միջանցք՝ Իրանի հետ սահմանով արտաքին աշխարհի հետ կապ հաստատելու համար։ Ընդամենը 35 կմ երկարությամբ հայ-իրանական սահմանը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ 2020 թվականի աշնանը այն նաև միակն էր, որ բաց մնաց քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում՝ պաշտպանելով Հայաստանին լիակատար շնչահեղձությունից։
Ի վերջո, Սյունիքի հանդեպ նկրտումներ ունի ադրբեջանական վարչակարգը, որը ցանկանում է հասնել Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի ցամաքային միացմանը։ Այդ հավակնությունն ավելի մեծ պանթուրքական ծրագրի մի մասն է, որի նպատակն է կապել Բոսֆորի թյուրքական բնակչությանը Կասպից ծովի տարածաշրջանի հետ: Այս համատեքստում, երբ ռազմական անհավասարակշռությունն ամեն օր աճում է հօգուտ Ադրբեջանի, վերջինիս կողմից իրականացվելիք հնարավոր նոր ագրեսիան կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Նշված սպառնալիքին դիմակայելու համար Հայաստանը քիչ դաշնակիցներ ունի։ Դրանց թվում Ֆրանսիան ՀՀ-ի տարածքային ամբողջականության և հայ բնակչության անվտանգության երաշխավոր հանդիսացող ամենանվիրյալ պետություններից է»,- նշել են ֆրանսիացի օրենսդիրներն իրենց նամակում։
–