Ոսկյա իրերի ընդհանուր մաքսային արժեքը կազմում է 152 241 լարի (60 հազար դոլար):
Հայ-վրացական սահմանին կանխվել է «Սադախլո ավտոմոբիլային» մաքսային անցակետով առանձնապես խոշոր չափի ոսկյա զարդերի ապօրինի ներկրումը Վրաստան, հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը:
Ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի: Նշվում է, որ նա գաղտնի Վրաստան է անցկացրել 935 գրամ ոսկյա իրեր, որոնց ընդհանուր մաքսային արժեքը կազմում է 152 241 լարի (60 հազար դոլար):
Քրեական գործ է հարուցվել «Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնների խախտում, որոնք կատարվել են առանձնապես խոշոր չափերով» հոդվածով, որը որպես պատիժ նախատեսում է տուգանք կամ հինգից յոթ տարվա ազատազրկում: