Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է

Քաղաքապետարանից հայտնում են, որ առաջիկայում հնարավոր չի լինելու կազմակերպել աղբահանման բնականոն գործընթացը

Ստեփանակերտը սանիտարական ճգնաժամի շեմին է։ Արցախի մայրաքաղաքի քաղաքապետարանի Ֆեյսբուքյան էջում սանիտարական վիճակի մասին վկայող լուսանկարներ են հրապարակվել։

««Սանմաքրում» համայնքային ընկերությունն անում է հնարավորը Ստեփանակերտի՝ մաքուր քաղաքի համբավը պահպանելու համար, բայց վառելիքի պաշարների օրեցօր նվազումը լրջագույն խնդիրներ է առաջացնում ոլորտում, հաճախ՝ անհաղթահարելի:

Եթե իրավիճակի փոփոխություն չլինի, ապա առաջիկայում հնարավոր չի լինելու կազմակերպել աղբահանման բնականոն գործընթացը»,-ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print