Այս մասին հայտարարեցին Երևանի Մյասնիկյանի արձանի մոտ ի պաշտպանություն Արցախի տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները։
Հուլիսի 24–ի վաղ առավոտից` ժամը 8.30–ից, Երևանում և ՀՀ տարբեր մարզերում կփակվեն որոշ ճանապարհներ` բարձրաձայնելու համար Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի մասին։
Այս մասին հայտարարեցին Երևանի Մյասնիկյանի արձանի մոտ ի պաշտպանություն Արցախի տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները։
«Կմոդելավորենք փոքրիկ Արցախ, կփակվեն որոշ ճանապարհներ։ Չեմ կարող ասել` որ ճանապարհները, բայց մարդիկ կունենան անհանգստություններ, անհարմարություններ, օրինակ` կուշանան աշխատանքից…ու կհասկանան, որ այդքան պարզունակ մի բանը` ազատ տեղաշարժվելը, ինչքան ցանկալի է, կհասկանան, թե արցախցին ինչ է զգում, երբ իր երեխայի համար փորձում է հաց հայթայթել»,– հայտարարեցին ակցիայի համակարգող խմբի անդամները։
Ի պաշտպանություն Արցախի ակցիայի մասնակիցները հայտարարեցին նաև, որ հուլիսի 24–ի ապակենտրոն ակցիաները կամփոփեն նույն օրը` երեկոյան ժամը 19։00–ին Ազատության հրապարակում։
Հիշեցնենք, որ «Մենք Արցախն ենք», «Փրկեք Արցախը», «Բացեք կյանքի ճանապարհը» կարգախոսներով հավաք անցկացվեց Երևանում՝ հաջակցություն շրջափակված Արցախի։ Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ պետք է վերջ տալ անտարբերությանը, միջազգային հանրությունը պետք է սկսի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։
–