Արցախում 14 600-ից ավելի քաղաքացիներ կորցրել են իրենց  աշխատանքը

Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ՝ Արմինե Մուսայելյանը։

Արցախի շրջափակումից ի վեր իրենց գործունեությունը դադարեցրել են 1450 տնտեսավարող սուբյեկտներ, իսկ արդեն ամբողջական պաշարումից հետո՝  790 տնտեսավարող սուբյեկտներ։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասել է ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ՝ Արմինե Մուսայելյանը։

Նրա խոսքով՝ շրջափակման հետեւանքով խաթարվել են բիզնես ոլորտի աշխատանքները՝ կապված հանրապետության տարածք հումքի, նյութերի, ապրանքների ներկրման սահմանափակումների, ենթակառուցվածքների խափանումների եւ մի շարք այլ խնդիրների հետ։

«2827 տնտեսավարող սուբյեկտներ գործում են մասնակիորեն` իրենց արտադրական հզորության միայն չնչին մասով։ Այդ են վկայում առաջին կիսամյակում նրանց իրացման շրջանառությունների մասով արձանագրված ցուցանիշները։ 2022 թվականի առաջին կիսամյակի համեմատ`  հանքարդյունահանման ոլորտում գործող սուբյեկտների իրացման շրջանառությունը կրճատվել են 94 տոկոսով, շինարարության ոլորտում՝ 89, արտադրության ոլորտում՝ 60,6, առեւտրի ոլորտում՝ 54,5, էներգետիկայի բնագավառում՝ 41,8 տոկոսով։ Այս պահին 14 600-ից ավելի քաղաքացիներ կորցրել են իրենց  աշխատանքը, եւ այս ցուցանիշն ամեն օր ավելանում է»,- ասաց Մուսայելյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print