Թագուհի Թովմասյանը դիմել է դատարան՝

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատարան է դիմել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները վերականգնելու պահանջով: Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտնեց Թովմասյանը:

«Դատարանից պահանջում եմ վերականգնել իմ լիազորությունները, քանի որ այդ գործընթացը տեղի է ունեցել ծայրից ծայր ապօրինի, ես զրկված եմ եղել լսված լինելու իրավունքից, իսկ դա աշխարհում ամենապաշտպանված իրավունքներից մեկն է»,- ասաց պատգամավորը:

Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին ընդիմադիր նախագահը շեշտեց՝ ինքը նախապես անաշխատունակության մասին գրավոր տեղեկացրել է Ազգային ժողովի նախագահին՝ ակնկալելով, որ իրեն վերաբերող հարցը կհետաձգվի:

Հիշեցնենք՝ Հուլիսի 11-ին 62 կողմ, 1 դեմ, 1 անվավեր քվեաթերթիկներով ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը զրկվեց ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Որպես պատճառ նշվել է, որ Թագուհի Թովմասյանը  8-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության ընթացքում կայացած ԱԺ խորհրդի 46 նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այդպիսով չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները, ինչը սահմանված է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print