Կարմրուկի 16 դեպք՝ մեկ շաբաթում

Վարակվածներից 232-ը երեխաներ են, 106-ը` մեծահասակներ:

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 16-ով (10–ը երեխաներ են) և հասել 338-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Վարակվածներից 5–ը հոսպիտալացված են, 203-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:

Վարակվածներից 232-ը երեխաներ են, 106-ը` մեծահասակներ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print