ՀՀ հանքարդյունաբերության դեմ Ադրբեջանի արշավը Ջհանյանը համարում է հիբրիդային պատերազմի մի մասը։
Ադրբեջանը թիրախավորելով ՀՀ–ում հանքարդյունաբերությունը՝ իրականում փորձում է հարվածել ՀՀ տնտեսությանը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։
ՀՀ հանքարդյունաբերության դեմ Ադրբեջանի արշավը Ջհանյանը համարում է հիբրիդային պատերազմի մի մասը։
«Մենք հիբրիդային պատերազմական գործողության մեջ ենք Ադրբեջանի հետ և, ցավոք, բիզնեսը և ՀՀ արդյունաբերությունը ներկայացնող կազմակերպությունները դառնում են այդ պատերազմի մի մասնիկը։ Եվ առաջնագծում այս պահի դրությամբ հանքարդյունաբերությունն է»,–ասաց նա։
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջիկայում Հայաստանում նախատեսվում են նոր ծրագրեր իրականացնել։ Մասնավորապես, «Գեոպրոմայնինգը» նախատեսում է արտադրության ծավալները ավելացնել, իսկ «Լիդիան Արմենիան» կգործարկի Ամուլսարի հանքավայրի շահագործումը։ Բացի այդ, կան պլաններ նաև ՀՀ–ում պղնձաձուլարան կառուցելու վերաբերյալ։