Ֆուտբոլային ակումբը համալրել են կիսապաշտպան Նորայր Ղազարյանը եւ պաշտպան Արտակ Ասատրյանը
«Սյունիք» ՖԱ-ն ֆուտբոլային ակումբը համալրել են ևս 2 ֆոտբոլիստ։ Տեղեկությունը հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Սյունիքը» համալրել են կիսապաշտպան Նորայր Ղազարյանը եւ պաշտպան Արտակ Ասատրյանը»,-ասված է հաղորդագրությունում։
Ակումբից հայտնում են, որ Ղազարյանը «Փյունիկի» ակադեմիայի սան է։ Հանդես եկել նաեւ «Արարատ-Արմենիայում» ու «Արարատում»։ 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Առաջին խմբի առաջնության 52 եւ Բարձրագույն խմբի 5 հանդիպման։
Նշվում է, որ Ասատրյանը նույնպես «Փյունիկի» ակադեմիայի սան է։ Հանդես է եկել նաեւ ԲԿՄԱ-ում, «Գանձասարում» եւ «Արարատում»։ 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է Առաջին խմբի առաջնության 78 եւ Բարձրագույն խմբի 2 հանդիպման։ Ասատրյանը հանդես է եկել նաեւ Հայաստանի Մ16, Մ17, Մ18 եւ Մ19 հավաքականներում։