Վաղվանից Արցախում հանրային տրանսպորտը չի աշխատի

Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք՝ Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։

Վաղվանից Արցախի ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվելու է, հայտնում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ նշելով՝ վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են:

«Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք՝ Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու հետևանքով առաջացած վառելիքի գերսղության պայմաններում հուլիսի 18-ից հանրային տրանսպորտը ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կաթվածահար վիճակում է, սակայն պահպանվում էին միջշրջանային երթուղիները։

Այս պահին վառելիքի սուղ պաշարները ևս սպառվել են և հուլիսի 25-ից հանրապետության ողջ տարածքում հանրային տրանսպորտի աշխատանքը լրիվությամբ դադարեցվելու է», — նշված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print