Իրանի ԱԳ նախարարը մանրամասներ է հայտնել Ի․ Ալիեւի հետ հանդիպումից

Մենք նաև ադրբեջանական իշխանություններին հայտնել ենք, որ Թեհրանը չի փակել Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի երթուղին նույնիսկ ճգնաժամի ժամանակ։

Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Աբդոլահիանը ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, մանրամասներ պատմել իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից։ 

Աբդոլահիանը հայտարարել է. «Ես իմ գործընկերոջը ասացի, որ Ադրբեջանի նախագահի հետ վերջին հանդիպմանը պարոն Ալիևը բարձրացրել է Զանգեզուրի միջանցքի հարցը՝ այս միջանցքի հետ կապված խոչընդոտները վերացնելու համար, և նա վստահեցրել է, որ Ադրբեջանը չի ձգտի միջանցք ստեղծել և փակել կապի ուղիները Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք նաև ադրբեջանական իշխանություններին հայտնել ենք, որ Թեհրանը չի փակել Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի երթուղին նույնիսկ ճգնաժամի ժամանակ»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print