Իլհամ Ալիևը խոսել է նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Չինաստանի China Media Group մեդիա կորպորացիային։ Հարցազրույցում Ալիևը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը։
«Ադրբեջանում տասնյակ տարբեր էթնիկ խմբեր կան այդ թվում՝ հայեր, և մենք երբեք որևէ խնդիր չենք ունեցել կրոնական կամ էթնիկական հողի վրա։ Ուստի հայերը, ովքեր բնակվում են Ղարաբաղում, կունենան նույն իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները»,-նշել է Ալիեւը։
Իլհամ Ալիևը խոսել է նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին․ «Նրանք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.600 քառ. կմ, որն ընդգրկում է Ղարաբաղը և ութ ադրբեջանական անկլավներ Հայաստանում։ Սա իսկապես կարևոր հայտարարություն է, որից հետո մնում է միայն այն դնել թղթի վրա և ստորագրել։ Նրանք ասել են «Ա»՝ որ Ղարաբաղը Ադրբեջան է։ Հիմա պետք է անել «Բ»՝ ստորագրել այս պայմանագիրը։ Եվ դրանից հետո կարելի է համաձայնություն ձեռք բերել», – հայտարարել է Ալիևը։
–