Ոչ մի երկիր չի կարող մեզ զրկել ինքնորոշման իրավունքից․ Արցախի նախագահ

Արցախի նախագահն ասել է, որ Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, պետք է ապաշրջափակվի՝ հումանիտար աղետի կանխման, սննդամթերքի առաքման համար։

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ղարաբաղը շարունակելու է ինքնորոշման պայքարն ու կոչ է արել Հայաստանի իշխանություններին զգույշ լինել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հարցով իրենց հայտարարություններում։ Այս մասին գրել է Interfax-ը։

«Ոչ մի երկիր չի կարող մեզ զրկել ինքնորոշման իրավունքից։ Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում։ Ինքնորոշման իրավունքը միջազգային նորմ է, մեր իրավունքը, որը մենք օգտագործում ենք նաև այսօր»,- ասել է Հարությունյանը երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով Interfax-ի հարցին։

Նա նշել է, որ անկախ հայտարարություններից, Լեռնային Ղարաբաղը «կշարունակի պայքարն ինքնորոշման համար»։

Արցախի նախագահն ասել է, որ Լաչինի միջանցքը, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ, պետք է ապաշրջափակվի՝ հումանիտար աղետի կանխման, սննդամթերքի առաքման համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print