Հայկական որոշ բանկեր դադարեցրել են Unistream վճարային համակարգի հետ աշխատանքը։
«Արդշինբանկը», «Կոնվերսբանկը» «Evocabank»-ը «Հայէկոնոմբանկը» ժամանակավորապես դադարեցրել են «Unistream» համակարգի միջոցով դրամական փոխանցումներ կատարելը։ Հայկական մյուս բանկերը դեռ սահմանափակումներ չեն մտցրել։
Հուլիսի 20-ին ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ռուսական հինգ վարկային հաստատությունների նկատմամբ՝ ցուցակում ընդգրկված են Tinkoff-ը, Loco-Bank-ը, Sant Petersburg Social Commercial Bank-ը, Solidarity-ն և Unistream-ը:
Այս կապակցությամբ ՀՀ ԿԲ-ից դեռևս մեկնաբանություն չի հնչել։