Մամեդովը լուր է հրապարակել, որն «արգելված էր ինտերնետ-տեղեկատվական ռեսուրսում տարածվելու համար»։
Ադրբեջանում ձերբակալվել է Hürriyyət թերթի գլխավոր խմբագիր Վուղար Թոֆիգ օղլի Մամեդովը։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով երկրի գլխավոր դատախազությանը։
Հաղորդման համաձայն՝ Մամեդովը լուր է հրապարակել, որն «արգելված էր ինտերնետ-տեղեկատվական ռեսուրսում տարածվելու համար»՝ այդ կերպ խախտելով «Տեղեկատվության, տեղեկացվածության եւ տեղեկության պաշտպանության մասին» օրենքը։
Թույլ տրված իրավախախտումների հետ կապված՝ սկսվել է դատական վարույթ 388-1.1.1 հոդվածով, իսկ հավաքված նյութերն ուղարկվել են համապատասխան դատարան՝ քննության համար։
Դատարանի որոշմամբ Վուղար Թոֆիգ օղլի Մամեդովը ձերբակալվել է մեկ ամսով։ Խափանման նույն միջոցն է կիրառվել նաեւ Էլնուր Մամեդովի (պաշտոնը չի նշվել) նկատմամբ։