Ընդհանուր առմամբ, կազմակերպությունը 2022 թվականի դեկտեմբերից տարհանել է ավելի քան 600 մարդու։
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն(ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել, անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակման, Արցախի բլոկադային և մարդասիրական ճանապարհներին։
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Չնայած համառ ջանքերին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ներկայումս ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել խաղաղ բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիներով, ներառյալ Աղդամը: Կազմակերպությունը կոչ է անում համապատասխան որոշում կայացնողներին թույլ տալ ԿԽՄԿ-ին վերսկսել իր էական մարդասիրական գործողությունները տարածքում:
ԿԽՄԿ-ի աշխատանքը խիստ մարդասիրական է։ Մեզ ոգևորում է այն փաստը, որ ԿԽՄԿ-ն վերջին մի քանի օրվա ընթացքում կարողացավ տարհանել 24 հիվանդի Լաչինի միջանցքով՝ ապահովելով նրանց անհրաժեշտ բուժօգնությունը: Ընդհանուր առմամբ, կազմակերպությունը 2022 թվականի դեկտեմբերից տարհանել է ավելի քան 600 մարդու, ովքեր շտապ բժշկական օգնության կարիք են ունեցել: ԿԽՄԿ-ն շարունակում է իր երկխոսությունը կողմերի հետ և պատրաստ է շարունակել իր մարդասիրական աշխատանքը, երբ այդպիսի կոնսենսուս գտնվի»։ Հետևեք մեզ Telegram-ում